Ճապոնուհիներն ամբողջ գիշեր սիրո խոստովանություններ են լսել, գրում է НТВ-ն։

Տղամարդիկ դա արել են հրապարակավ, բարձրաձայն՝ չզսպելով զգացմունքները, իսկ ամենաամաչկոտները համարձակվել են իրենց զգացմունքների մասին ասել միայն խմբակային ձևաչափով։

Այս ավանդույթն առաջացել է 5 տարի առաջ։ Որպես կանոն՝ կանայք հետևում են իրենց զուգընկերների ելույթներին հանդիսատեսի համար հատկացված տեղերից։ Շոուի կազմակերպիչները հրավիրում են նաև ընտանեկան զույգերի։

Տոկիոյում կարծում են, որ հրապարակային և բարձրաձայն սիրո խոստովանությունն ամրապնդում է հարաբերությունները։