Արեւիկ Ուդումյանը բոլոր զբաղմունքներից առավել շատ սիրում է մտերիմներին ուրախություն պարգեւել' մատուցելով խնամքով ընտրած նվերները:): BRAVO.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է Աֆրիկայում անցկացրած տոների, սիրելիի համար նվերի բարդ ընտրության եւ Սիրուշոյի հետ աշխատելը դադարեցնելու մասին:

Ամանորը երկար տարիներ դիմավորել եմ Աֆրիկայում, քանի որ ապրում էինք այնտեղ: Հիշում եմ' շատ բարակ հագուստով էինք, բայց կար Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, եւ հիմա եմ հասկանում, թե որքան դժվար էր նրանց համար լինել համապատասխան հանդերձանքով:): Տպավորվել է նաեւ, որ քույրս եւ կնքահորս տղան էին Ձմեռ պապ ու Ձյունանուշ դարձել, ես էլ բողոքում էի, թե այս ինչ շատախոս Ձյունանուշ է եւ ինչու է քավորիս տղան հագել իր մայրիկի տնային խալաթը:): Իհարկե, հավատում էի, որ իրական Ձմեռ պապիկ կա:

 

Շարունակությունը` այստեղ: