Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն իր հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում երեկոյան շքեղ կերպարում է։

 

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Նա գեղեցիկ վարսահարդարմամբ է, երեկոյան ու ընդգծված շպար է նախընտրել։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ ծավալային ականջօղեր։ «Ոչ ինստագրամյան նկար' հեռվից է կադրը, բայց ի տարբերություն իմ այսօրվա տրամադրության'էնքան փայլուն է ու ոսկեգույն։ Թող մնա էստեղ։ Օրվա ընթացքում կուրախացնի, հուսով եմ ձեզ էլ», - գրել է Արեւիկը։