Life.panorama.am-ը գրում է.

 

Միջին վիճակագրական եվրոպացուն մաքսիմալ երջանկության համար տարեկան 36 հազար դոլար է անհրաժեշտ: Նման եզրակացության են եկել Ուորվիկի և Մինիսոտայի համալսարանի տնտեսագետները, ովքեր ուսումնասիրում են աշխատավարձի ազդեցությունը եվրոպացիների հոգևոր առողջության վրա:

Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են World Values Survey համաշխարհային հետազոտական ծրագրի տվյալները: Գիտանականները Եվրոպան բաժանել են պայմանական 171 գոտիների: Պարզվել է, որ եթե առավել աղքատ երկրներում կյանքի որակի հանդեպ գոհունակությունն աճում է եկամուտների աճին զուգահեռ, ապա տնտեսապես զարգացած երկրներում այն սկսում է նվազել տարեկան 36 հազար դոլարի առկայության ժամանակ: Տնտեսագետների կարծիքով սա պայմանավորված է այն հանգամանքով, որ լրացուցիչ գումարները նոր խնդիրներ են առաջացնում, ինչպես և դրանց պակասը կամ բացակայությունը:

Ինչպես պնդում են հետազոտության հեղինակներն, ամենաերջանիկ եվրոպացիներն ապրում են Մեծ Բրիտանիայում, որտեղ տարեկան միջին եկամուտը կազմում է 37 հազար դոլար: