Պորտուգալական Մինյու համասարանի գիտնականները ստեղծել են յուրահատուկ ալկոհոլային խմիչք: Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն արտադրվում է սուրճի նստվածքից, այսինքն՝ աղացած սուրճը եփելուց հետո բաժակի տակի առաջացած մնացորդից:

Շուկայում այն ներկայացվում է որպես «ալկոհոլային սուրճ», սակայն իրականում այն հանդիսանում է «վերամշակված նստվածք՝ թափանցիկ բրենդիի տեսքով և 40% էթանոլի պարունակությամբ»:

Ի տարբերություն ժամանակակից լիկյորների, որոնք արտադրվում են սուրճի հատիկներից՝ նոր խմիչքը ստացվում է նրա մնացորդներից: Գիտնականները ջրով եփել են սուրճի չոր մնացորդները և ավելացրել շաքար՝ խմորման գործընթացի համար:

 

Շարունակությունը' այստեղ: