Tert.am-ը գրում է.

 

Պորտուգալական Մինյու համալսարանի գիտնականները ստեղծել են բացառիկ ալկոհոլային խմիչք. դրա բացառիկությունն այն է, որ արտադրվում է բաժակի տակ մնացած սուրճի նստվածքից, գրում է Российская Газета-ն։

Շուկայում խմիչքը բնութագրվում է որպես «ալկոհոլային սուրճ», սակայն իրականում այն թափանցիկ բրենդիի թորվածք է, որը պարունակում է 40% էթանոլ և ունի սուրճին հատուկ բույր։

Ի տարբերություն ժամանակակից լիկյորների, որոնք պատրաստվում են սուրճի հատիկներից, այս մեկը ստեղծվում է սուրճի մնացորդներից։ Խմիչքը ստեղծողները պնդում են, որ իրենց հայտնագործությունն «առևտրային մեծ ներուժ» ունի։