Ladynews.am-ը գրում է.

 

Ի՞նչն է ժամանակակից երիտասարդության համար կարևոր' ընտանի՞քը, թե՞ կարիերան. այս հարցին անդրադարձել են սոցիոլոգները՝ փորձելով պարզել երիտասարդների նախընտրութունները:

Կանանց 44 տոկոսը խոստովանել է, որ նախընտրում է կարիերա ստեղծել, հետո միայն մտածել ընտանիք կազմելու մասին: Ուսանողների 25 տոկոսն էլ նշել է, որ պատրաստ է զոհաբերել ընտանիքը, քան զրկվել մասնագիտական աճի հեռանկարներից:

Յուրաքանչյուր տանսերորդը վստահ է, որ ընտանիքն ու երեխաները կխանգարեն հաջողված կարիերա ունենալ, և պետք է ընտրել դրանցից մեկը: 43 տոկոսն էլ հույս ունի, որ կկարողանա միաժամանակ ունենալ լավ ընտանիք, ինչպես նաև հաջողված կարիերա:

 

Վաղ հասակում՝ 21 տարեկանից փոքր, առավել հավանական է, որ ընտանիք կազմեն տղամարդիկ, քան կանայք (14 տոկոս տղամարդիկ, 6 տոկոս կանայք):

25 տարեկանից հետո ընտանիք կազմելու ցանկություն ավելի շատ կանայք են ունենում, քան տղամարդիկ (համապատասխանաբար' 30 և 20 տոկոս):

30 տարեկանում արդեն և´ կանայք, և´ տղամարդիկ հավասարապես ունենում են այդ ցանկությունը' 39 և 41 տոկոս:

Հարցվածների 10 տոկոսը նախընտրել է ընտանիք կազմել 30 տարեկանից հետո: