Tert.am-ը գրում է.
Սառը ըմպելիքները, այդ թվում' ջուրը, մասնակիորեն ազդում են ճարպակալման և շաքարախտի զարգացման վրա: Rosbalt-ի փոխանցմամբ' այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Արկանզասի համալսարանի գիտնականները, ովքեր պարզել են, որ ցուրտը բթացնում է քաղցր համը:
Իրականացված հետազոտության ընթացքում կամավոր մասնակիցները տարբեր ջերմաստիճանի ջուր են խմել, որից հետո նրանց շոկոլադ կամ պանիր են տվել: Շատ սառը ջուր խմելուց հետո մարդկանց շոկոլադի համն այնքան էլ հագեցած չի թվացել, իսկ պանրի համը նույնն են գնահատել բոլոր մասնակիցները:
Պարզվել է, որ ցուրտը նվազեցնում է լեզվի վրա գտնվող համային ընկալիչների զգայունությունը, որի պատճառով սառը քաղցր ըմպելիքները, ինչպես օրինակ' գազավորված ըմպելիքը, նպաստում են չափազանց մեծ քանակությամբ շաքարի օգտագործմանը, ինչն ել կարող է հանգեցնել ճարպակալման: