Tert.am-ը գրում է.

 

Նիդերլանդների գիտնական-փորձագետների հավաստմամբ' ամենօրյա սննդակարգում մրգերի, բանջարեղենների միաժամանակյա օգտագործումը ծխելուն զուգահեռ կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Ինչպես ներկայացնում է Rosbal.ru-ն' այս ուղղությամբ փորձագետները հոտազոտություններ են իրականացրել 8 տարի շարունակ, սակայն միայն վերջերս են կարողացել հասնել սպասված արդյունքին:

Կատարելով 500 000 հիվանդների տվյալների խոր ուսումնասիրություն' գիտնական-փորձագետները եկել են այն եզրակացության, որ ծխողներին կտրականապես խորհուրդ չի տրվում միրգ ու բանջարեղեն օգտագործել:

Նրանք կարծում են, որ տվյալ մթերքների' ծխելու հետ միաժամանակյա կիրառումը մեծացնում է ուղիղ աղիքում քաղցկեղի բջիջների առաջացման վտանգը: