Սովո՞ր ես նախաճաշին յոգուրտ ուտել և նախաճաշդ օգտակա՞ր ես համարում: Իսկ ահա դիետոլոգները, որքան տարօրինակ է, խորհուրդ չեն տալիս սոված փորին յոգուրտ ուտել:
Իմացիր, թե բժիշկներն ինչ մթերքներ խորհուրդ չեն տալիս ուտել սոված փորին:
Յոգուրտ
Պարզվում է' դատարկ ստամոքսում այս մթերքը կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս յոգուրտ ուտել նախաճաշելուց մեկ ժամ հետո կամ քնելուց առաջ:
Լոլիկ և խուրմա
Գիտնականները պարզել են, որ խուրման ու լոլիկը նույնպես վնաս են, երբ դրանք ուտում են սոված փորին: Բանն այն է, որ դրանցում պարունակվող դուբիլային թթուն և պեկտինը կարող են հանգեցնել քարերի առաջացմանը:
Բանան
Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում: «Բանանային» նախաճաշը կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումա-մագնեզիումային բալանսի խախտմանը: Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խաթարմանը:
Ցիտրուսներ
Ավելի լավ է օրը չսկսել նարնջի հյութից: Դատարկ ստամոքսում ցիտրուսները հանգեցնում են ալերգիայի և գաստրիտի առաջացմանը:
Քաղցրեղեն
Չարժե առավոտյան ծանրաբեռնել ստամոքսը քաղցրի մեծ չափաբաժնով: Ենթաստամոքսային գեղձը գուցե չկարողանա մարսել այդքան շաքարն ու արտադրել անհրաժեշտ քանակությամբ ինսուլին: Արդյունքում բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Հեղինակ` Mari Love