Ամանորյա եռուզեռը որքան էլ հաճելի, երբեմն նույնքան էլ հոգնեցուցիչ է լինում: Շատերը, թեև սիրով են սպասում այդ տոնական գեղեցիկ օրերին, սակայն նախընտրում են տարվա հոգսերից ծանրացած ուսերը «բեռնաթափել»՝ դժվարություններից հնարավորինս խուսափելով, չծանրաբեռնվել և չճկվել ամանորյա վազվզոցի ընթացքում… Դերասանուհի Արփինե Իսրայելյանի՝ դեռևս երկու հոգուց բաղկացած ջերմ ու տաքուկ ընտանիքը տարեմուտը որոշել է դիմավորել քաղաքից դուրս՝ գեղեցիկ ու ուրախ միջավայրում: Life.panorama.am-ի զրուցակիցը դերասանուհի Արփինե Իսրայելյանն է:

 

- Արփինե, երբ Ձեզ զանգահարում էի, անընդհատ նկարահանման հրապարակում էիք: Եթե գաղտնիք չի, ի՞նչ նկարահանումներ են, արդյոք 2014-ին ձեզ կրկին կտեսնենք էկրաններին:

- Այո, կտեսնեք… Բայց դեռևս հրապարակել չեմ ցանկանում, ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կլինի…

 

- Այդպես ծանրաբեռնված՝ հասցնո՞ւմ եք ամանորյա պատրաստություններին:

- Ճիշտն ասած՝ Ամանորին այստեղ չենք լինելու: Իհարկե, Հայաստանի տարածքում ենք լինելու, բայց տոնական տնական պատրաստություններ չեն լինելու…

 

- Որոշել եք ամուսիններով միայն միասի՞ն անցկացնել ձեր ամուսնական 2-րդ ամանորը:

- Ոչ, ամուսնուս եղբայրը կլինի, մեր ընկերները կլինեն… Ընկերական միջավայրում ենք նշելու…

 

- Սիրո՞ւմ եք այս տոնը:

- Այո, Ամանորը միշտ էլ սիրել եմ: Ամեն տարի այն ինձ համար ինքնատիպ է անցել…

 

- Ավանդական սեղանի կողմնակի՞ց եք, թե նորամուծություններ եք սիրում:

- Անկեղծ ասած՝ ամանորյա սեղանի ավանդական բուդը, հնդկահավը ու մնացած բաները չեմ սիրում: Ավելի շատ նորություններ եմ սիրում պատրաստել… Թեև, կա մի բան, որն ամեն տարի պատրաստում եմ. դա հավով, սնկով, սխտորով աղցանն է…

 

- Փաստորեն, սեր ունեք խոհանոցի հետ:

- Միանշանակ: Շատ եմ սիրում խոհանոցում լինել, պատրաստել ճաշատեսակներ, աղցաններ, խմորեղեններ… Փառք Աստծո, գրեթե ամեն ինչ ստացվում է…

 

Շարունակությունը` այստեղ: