Երգչուհի Սյուզան Մարգարյանը նախատոնական օրերին փոքր ինչ վատառողջ է: Սակայն, լինելով սիրալիր ու բարեհամբույր հայուհի՝ դեմ չէր խոսել մեզ հետ իր ընտանիքի ամանորյա ավանդույթներից ու սովորույթներից: Life.panorama.am կայքը առողջություն է մաղթում սիրված երգչուհում և ներկայացնում նրա հետ զրույցը:

 

-Կարծեք, այս տարվա ցրտաշունչ ձմեռը ձեր մոտով էլ անտարբեր չանցավ…

-…Այո, իսկապես…Մրսել եմ…

 

-Որքան էլ ցրտաշունչ, բայց միևնույն է, ամանորը մոտենում է: Չե՞ք պատրաստվում ավելի տաք երկրներում դիմավորել:

-Մենք հիմնականում Ամանորը այստեղ ենք անցկացնում՝ տանը: Արտառոց ոչինչ չենք անում, ավանդական ամանոր է լինում: Մեզ համար շատ սիրելի տոն է, ու փորձում ենք բոլոր սովորույթները պահպանելով այն նշել…Ծնողներին ենք այցելում, մեզ՝ մեր զավակներն են այցելում, այնուհետև գիշերը նշում ենք ընկերների տանը: Ինչպես բոլորը՝ ընդունում ենք հյուրեր և հյուր ենք գնում…Այս տարի մեզ համար նաև ոչ սովորական տարի էր… Դժբախտություն ենք ունեցել այս տարվա մեջ՝ ամուսնուս՝ Հրաչյա Հարությունյանի հայրը հեռացավ կյանքից…

 

-Առաջինն ավանդաբար այցելում եք…

-… Մեր ծնողներին, մեզ էլ այցելում են մեր զավակները…

 

-Զավակներ ասելով նկատի ունեք Սիրուշոյին և…

-Եվ նրա ամուսնուն…

 

-Նվերներ արդեն պատրաստե՞լ եք:

-Այո, որոշ բաներ գնել եմ: Մրսածությունս խանգարեց գնումներս շարունակել… Ես սիրում եմ ամեն ինչ նախապես պատրաստել…

 

-Նախընտրած նվեր ունե՞ք, որ կուզեիք հենց դա ստանալ:

-Կոնկրետ որևէ նվերի չեմ սպասում: Մեր ընտանիքում միշտ ընդունված է եղել միմյանց հանդեպ ուշադիր լինել: Նվերի տեսակը չի հետաքրքրել, կարևորը ուշադրությունն է: Թեկուզ մեկ ծաղիկ…

 

-Ասացիք, որ ավանդապահ եք: Ամանորյա հյուրասիրության, ճաշացանկի հարցում է՞լ եք ավանդապահ, թե՞ ունեք ֆիրմային որևէ ուտեստ՝ ձեր սեղանի զարդը:

-Զարդը լինում է ամեն տարվա նորությունը…Ընդհանուր առմամբ ավանդական բոլոր կերակուրները մեր սեղանին լինում են, դա արդեն ձևավորվել է մեր կենցաղում…Բայց անպատճառ ամեն տարի որևէ նորություն պատրաստում եմ…

 

Շարունակությունը՝ այստեղ: