Ասում են՝ մարդու կյանքում որքան շատ են տոները, նշանակում է, այնքան շատ է երջանիկ ակնթարթներ ապրել…

Life.panorama.am-ի այսօրվա հյուրը պարուհի, էլեգանտ ու գեղեցիկ հայուհի Սոֆի Դևոյանն է, ում համար երջանկության տոները ոչ թե ավարտվում, այլ սկսվում են հենց այսօր՝ տարեվերջին: Նա այսօր նշում է իր երջանիկ ամուսնության 20 ամյակը, որը, ինչպես բոլոր երջանիկների մոտ, թռչում է մեկ ակնթարթում…

 

-Նախ, շնորհավորում եմ ձեզ 20 գեղեցիկ տարիների կապակցությամբ… Ինչպե՞ս եք պատրաստվում օրն անցկացնել:

-Շատ շնորհակալ եմ, ցանկանում եմ բոլոր կանայք երջանիկ լինեն…Ամուսինս՝ Մարտիրոսը, ասել է, որ ինձ համար անակնկալ ունի, բայց ինչ անակնկալ՝ չգիտեմ…Միայն գիտեմ, որ միասին որևէ գեղեցիկ ռեստորանում կլինենք… Երեկ նստած զրուցում էինք այն մասին, որ չնկատեցինք էլ, թե ինչպես թռան այդ 20 տարիները: Շատ գեղեցիկ ու հեքիաթային պահեր ենք ունեցել կյանքում: Ցանկանում եմ, որ բոլորի կյանքում այդ հեքիաթն աննկատ չանցնի: Զարմանալու, տեսնելու զգացողությունը միշտ իրենց մեջ լինի…

 

-Այսօր որևէ անակնկալ պատրաստ՞ել եք ձեր ամուսնու համար:

-Այո, նվեր եմ պատրաստել…

 

-Կկիսվե՞ք մեզ հետ:

-Ո՜չ, չեմ կարող, գաղտնիք է… Բայց ասեմ, որ ես միշտ անհրաժեշտ նվերներ եմ անում, հենց այնպես ոչինչ չեմ նվիրում: Մենք գիտենք միմյանց ճաշակ, միմյանց ցանկություններ ու գիտենք, թե իրար ինչ նվիրենք: Դա, ըստ իս, շատ կարևոր է հարաբերությունների մեջ…

 

-Փաստորեն, ձեր ամանորյա տոնական տրամադրությունը սկսվում է հենց այսօրվանից:

-Այսօրվանից, բայց ոչ միայն ամանորյա… Այս 10 օրը մեզ համար տոնաշատ է. դեկտեմբերի 27-ին հարսիկիս՝ Զառայի ծնունդն է, հունվարի 1-ին թոռնուհուս՝ Սոֆչկայի, իսկ ամսի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, ամուսինս է ծնվել…

 

-Տիկին Սոֆի, իսկ ամանորը որտե՞ղ և ինչպե՞ս եք անցկացնելու:

-Միշտ ընկերների հետ կամ երկրից դուրս, կամ Ծաղկաձոր-Դիլիջան էինք մեկնում ամանորին: Բայց արդեն երկու տարի է ստիպված եմ տանը դիմավորել՝ իմ ամենամտերիմ մարդկանց հետ…

 

-Ինչո՞ւ:

-Մայրիկ ունեմ, ով տարիքով շատ մեծ է, չեմ ցանկանում և չեմ կարող թողնել մենակ: Ճիշտ է, տան աշխատող ունեմ, բայց այդ օրը չեմ ուզում ոչ-ոքի նեղություն տալ: Մի քիչ միապաղաղ ամանոր կլինի, բայց ոչինչ, այդպես էլ է պատահում…

 

Շարունակությունը՝ այստեղ: