Որ կինը չի երազում ունենալ դեմքի հարթ և գեղեցիկ մաշկ: Առաջարկվող սկրաբը նախատեսված է հենց այս խնդրով հետաքրքրված լեդիների համար:
Պահանջվում է.
1 թեյի գդալ շաքարակալած մեղր, կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ ցորենի թեփ:
Պատրաստման եղանակը.
Մեղրը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել մյուս բաղադրիչները, լավ խառնել:
Օգտագործման եղանակը.
Ստացված զանգվածը քսել դեմքին, մերսել 1 րոպե և լվացվել սառը ջրով:
Սկրաբը շատ լավ է ազդում անհարթ մաշկի վրա, հիանալիորեն վերացնում է մահացած բջիջները՝ մաշկը դարձնելով հարթ և գեղեցիկ:
Աղբյուր' LADYNEWS.am