Style.news.am-ը գրում է.

 

Ռուսական ճանաչված երգչուհի Ալսուն ռուսական HELLO ամսագրի 500-րդ հոբելյանական համարի հերոսուհին է դարձել: 30-ամյա աստղն ամսագրի նկարահանող խմբին հրավիրել է իր քաղաքամերձ առանձնատուն եւ ծանոթացրել աղջիկների' 7-ամյա Սաֆինայի եւ 5-ամյա Միքելլայի հետ: Ալսուն, մինչեւ դուստրերի «Kinder МУЗ Awards» մրցանակաբաշխությանը ներկայանալը, նրանց չէր ցուցադրում հանրությանը:

Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին պատմել է երեխաների դաստիարակության եւ ամանորյա նվերների մասին:

 

Մանկության ամանորի մասին.

Անկեղծորեն ասեմ. Նոր Տարին իմ սիրելի տոնն է: Այն միշտ ինձ համար ամենաուրախն ու երկար սպասվածն է եղել:

Ես հավատում էի հրաշքներին, Ձմեռ Պապին եւ Ձյունանուշին, իսկ ինչպես էի նվերների սպասում... Երբ փոքր էի, մենք վատ էինք ապրում, շատ բաներ չէին ճարվում, այդ պատճառով անկեղծ սպասում էի տոներին, գիտեի, որ ինչ-որ համեղ կոնֆետ ստանալու եմ հենց դեկտեմբերի 31-ին: Ամանորն ինձ համար մեծ իրադարձություն էր: Մենք նշում էինք՝ ինչպես հարկն էր: Այդ ժամանակ մենք Կոգալիմում էինք ապրում, այդ պատճառով տանը միշտ բնական եղեւնի էր լինում, որն ինքներս էինք կտրում հարեւան անտառից: Մայրս տոնական ընթրիք էր պատրաստում, իսկ մենք ինքնաշեն խաղալիքներով զարդարում էինք տոնածառը:

 

Շարունակությունը՝ այստեղ: