Ձմեռը փոքրիկների սիրելի եղանակն է, բայց առաջին ձյան փաթիլները հաճախ ուրախացնում են նաեւ մեծերին: “Քույրը” հեռուստասերիալից հայտնի Աննա Մովսեսյանն էլ բացառություն չէ, ավելին' շատ է սիրում ամանորյա իրարանցումը:): Նա սիրելիի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, բացի այդ, նշել է, թե ինչ երազանք է պահելու տարեմուտին:
Դերասանուհին եւ ընտրյալը ձմեռային տոներն անցկացնելու տարբերակի հարցում համակարծիք են. Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը նախընտրում են նշել տանը' ընտանիքի հետ.“Սիրում եմ տոնածառը զարդարել, նաեւ աղցաններն եմ պատրաստում ու “բլինչիկի լիստերը”:)”,-ասել է Աննան, իսկ Վրեժն էլ հավելել, որ Ամանորը չի սիրում, բայց.“Այս տարի կողքիս է Աննան եւ միգուցե սկսեմ սիրել: Իմ պարտականությունը տոնական գնումներն են, որոնք կատարելիս հաճախ նախատեսվածը գերազանցում եմ:)”:
Շարունակությունը' այստեղ: