«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում քննարկել են էսքտրասենս Աննա Համբարձումյանի մահվան հնարավոր պատճառները։ 26-ամյա բլոգերի մարմինը գտել են Մոսկվայի կենտրոնում, կողքին՝ հաբեր։ Քննությունն այժմ պարզում է, թե ինչն է դարձել նրա մահվան պատճառը։

Հոգեբանի մտերիմ ընկերը՝ Լարիսա Գորդերան, հայտարարաել է, որ Համբարձումյանն իրեն ներկայացել է որպես հարուստ մարդ, սակայն իրականում մեծ պարտքեր է ունեցել։

Кто такая Анна Амбарцумян: умершая в отеле блогерша называла ...

«Նա վերջին անգամ ինձ հետ կապ է հաստատել անհայտ համարներից։ Ասում էր, որ իրեն որոնում են պարտքերի համար, գաղտնապահությունն այդ պատճառով էր։ Ես նրանց հարցրել եմ, թե ինչ գումարի մասին է խոսքը, իսկ նա միայն պատասխանել է, որ շատ մեծ։ Անյան շատ էր սիրում ուշադրություն, ուզում էր հայտնի դառնալ։ Մի անգամ նույնիսկ ինքնասպանություն է բեմադրել է տեսնելու համար, թե ինչպես են դրան արձագանքում սոցիալական ցանցերում իր հետեւորդները»,- ասել է հեռուստաստղի ընկերուհին։

 

Ավելի ուշ Աննան Instagram-ով հետեւել է, թե ինչպես են արձագանքում մարդիկ։ «Ես այդ ժամանակ նախատեցի նրան, չէ որ մահվան հետ չեն կատակում։ Իսկ նա ասաց ինձ. «Հանուն PR-ի կարելի է ամեն ինչ»»,- Գորդերի խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։