Վերջին տարիներին երգչուհի Սիլվա Հակոբյանն Ամանորը տանը չի դիմավորում. այն նրա համար աշխատանքային է անցնում: «Վերջին տարիներին տանը չեմ լինում, չի ստացվում, բայց փորձում եմ ընտանիքիս հետ լինել, թեկուզ սկայպով,-ESem.am-ին հայտնեց Սիլվան, ով Հայաստանում Ամանորը դիմավորելու դեպքում ևս տանը չի լինում: -Կարծում եմ' չեմ կարող չաշխատել, եթե ունեմ պահանջարկ. մարդիկ հրավիրում են, չեմ կարող մերժել»:

Թեև երգչուհին Ամանորի գիշերը տանը չի լինում, նախապես զարդարում է եղևնին ու մասնակցում նախապատրաստական աշխատանքներին. «Օգնում եմ մայրիկիս սեղանի ձևավորման ու նմանատիպ բաների հարցում: Ես շատ տան աղջիկ եմ. արտերկրում հաճախ զարմանում են' տեսնելով, որ անկողինս եմ հավաքում կամ մաքրում եմ սենյակս ու սկսում են նկարել ինձ»:

 

Շարունակությունը՝ այստեղ: