Life.panorama.am-ը գրում է.

 

1.Նիկոլայ Գոգոլը բուխարու մեջ այրում է «Մեռած հոգիներ» վեպի երկրորդ հատորը:

2.Ուիլյամ Բերոուզն իր երեկույթներից մեկի ժամանակ, ցանկանալով զարմացնել հյուրերին, փորձեց կրկնել Վիլհելմ Տելի հերոսութունը, ով կարողանում է ճիշտ նշան բռնել և նետ ու աղեղով կրակել իր որդու գլխին դրված խնձորին: Բերոուզը բաժակ է դնում իր տիկնոջ գլխին և կրակում' գնդակը կպնում է տիկնոջ ճակատին, վերջինս մահանում է:

3.Մի անգամ Ալեքսանդր Դյուման մասնակցում էր մենամարտի, որի կանոններով' վիճակահանության միջոցով մարդիկ որոշում էին, թե ով պետք է գնա կողքի սենյակ և կրակի ինքն իրեն: Երբ Դյուման ստիպված եղավ կրակել, նա գնաց կողքի սենյակ. լսվեց կրակոց. Դյուման վերադարձավ' ասելով. «Ես կրակեցի, բայց ինձ չկպավ»:

4.Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս գրող Մարինա Ցվետաեվային ուղարկում են Թաթարստանի Էլաբուգա քաղաքը: Իրերը հավաքել նրան օգնում էր ռուս մեկ այլ հայտնի պոետ Բորիս Պաստերնակը: Ցվետայեվայի իրերը պարանով կապելիս Պաստերնակը կատակում է. «Այս պարանն այնքան պինդ է, որ անգամ կարող ես կախվել»: Հետագայում Պաստերնակը տեղեկանում է, որ Ելաբուգայում Ցվետայեվան կախվել է հենց այդ պարանով:

5.Մի անգամ Ֆրեդերիկ Բեգբեդերին ոստիկանները ձերբակալել են փողոցում կոկաինի բացահայտ օգտագործման համար: