Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի առաջնեկի' Նարեի ծնվելու մասին ESem.am-ը պատմել է: Ծնողների փոխանցմամբ' հինգ ամսական Նարեն արդեն ձեռք է բերել բնավորության հստակ գծեր: Մեզ հետ զրույցում Տիգրանի կինը' Ալինան, նշեց, որ դուստրը սիրում է ուշադրության կենտրոնում լինել և ցանկանում է, որ ծնողներն ամբողջ օրը զբաղվեն իրենով, զրուցեն իր հետ: «Նարեն ծնված օրվանից շատ ակտիվ է, չի սիրում քնել և ցանկանում է անընդհատ խոսենք իր հետ, որևէ բան պատմենք, որպեսզի լաց չլինի, թեև լացկան չէ. շատ ժպտերես է: Բավական է ուշադիր նայենք նրան, լայն ժպտում է,-ասաց Ալինան և հավելեց, որ դուստրը նման է հորը: -Նարես շատ նման է հորը, ինձնից գրեթե ոչինչի չի փոխանցվել նրան, անգամ իր համառությամբ Տիգրանին է նման. եթե մի բան չուզեց, չեմ կարող համոզել, որ անի: Ծնված օրվանից կապը իմ ու Տիգրանի հետ շատ լավ է եղել, տարբերում է մեր ձայները, նույնիսկ արթնանում է Տիգրանի ձայնից»:
Ալինայի փոխացմամբ' դեռևս չեն հասցրել զարդարել ամանորյա եղևնին: Ծանրամարտիկի ընտանիքում ավանդույթ է դարձել տոնածառն ամբողջ ընտանիքով ամսի 20-ին զարդարելը. «Մեզ մոտ ավանդույթ է դեկտեմբերի 20-ին այն զարդարելը»: Ամանորի գիշերը նրանք տանը չեն լինելու և Նոեր տարին դիմավորելու են Դիլիջանում: «Ամանորը կնշենք մեր մեծ ընտանիքով: Աննկարագրելի զգացողություններով ենք սպասում այս Ամանորին. Նարես իր գոյությամբ այն լիարժեք կդարձնի»,- ավելացրեց Տիգրանը, ով գոհ է Օձի տարուց:
Շարունակությունը՝ այստեղ: