Երգչուհի Նունե Եսայանն ու ամուսինը' դերասան Ավո Խալաթյանը, իրենց որդու' Հենրիի հետ վաղը կմեկնեն ԱՄՆ, որտեղ էլ կդիմավորեն Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Առաջիկա տոների, դրանք արտերկրում դիմավորելու և ԱՄՆ մեկնելու պատճառների մասին ESem.am-ը զրուցել է Նունեի հետ:

Երգչուհու փոխանցմամբ' իրենք մեկնում են ԱՄՆ, քանի որ դեկտեմբերի 27-ին Լաս Վեգասում պետք է հանդես գա մենահամերգով. «Սուրբ Ծննդին կլինենք Լաս Վեգասում, իսկ Ամանորին' Լոս Անջելեսում»: Քանի որ վաղն արդեն մեկնելու են, նրանք չեն զարդարել տոնածառը:

Նունեն նշեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոներից է, ինքը շատ է սիրում տոնական աժիոտաժը: Ամանորն արտերկրում նշելը երգչուհու համար ուրախանալու կամ տխրելու պատճառ չի դառնում: «Որտեղ էլ լինենք, կարևորն այն է, որ տոներն ուրախ անցնեն: Կապ չունի, թե որտեղ կդիմավորենք Ամանորն ու Սուրբ Ծնունդը,- ասաց Նունեն և հավելեց, որ իր համար ամենակարևորն այն է, որ ընտանիքի անդամների հետ է լինելու: -Դա կրկնակի ուրախություն է»:

 

Շարունակությունը՝ այստեղ: