1. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա մամուլի նախկին քարտուղար Ալանա Գագլոևայի սիրավեպը ամենասկանդալային թեմաներից էր: Միաժամանակ Սահակաշվիլիից երեխայի էին սպասում նախագահի կինն ու մամուլի նախկին խոսնակը: Որպեսզի կանխվի սպասելիք մեծ աղմուկը, Սահակաշվիլին Ալանային ամուսնացրեց նահանգապետ Միխայել Քարելի հետ:
2.Աշխարհի ամենացնցող սիրավեպերից մեկը համարվում է Բիլ Քլինթոնի և Մոնիկայի սիրավեպը: Քլինթոնի սիրուհին որոշեց ստվերում չմնալ: Չնայած նրան, որ այս սիրային կապի մասին գիտեին շատերը, Մոնիկան որոշեց այդ տեղեկատվությունը հասանելի դարձնել հասարակության ավելի լայն շերտերին: Նա նաև պահել էր այն զգեստը, որով առաջին անգամ սիրով էր զբաղվել Քլինթոնի հետ: Այս տհաճ իրավիճակից «մաքուր» դուրս գալու համար նախագահը երդվեց, որ երբեք այդ կնոջ հետ սեռական կապ չի ունեցել: Մոնիկան որոշեց վերջնականապես տապալել նախագահին' ցուցադրելով «իրենց ինտիմ մտերմությունը վկայող» զգեստը: Լեվինսկին իր այս արարքով ոչ միայն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, այլ նաև իրեն ապահովեց մեծ հոնորարներով:
3. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հարաբերությունների մեջ շատ գաղտնիքներ կան: Երբ պաշտոնապես հայտարարվեց Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության լուրը, անմիջապես հետո շրջանառվեցին այն խոսակցությունները, որ Ալինա Կաբաևան է այն կինը, ում պատճառով Պուտինը թողեց իր կնոջը: 2009թ.-ին պարբերականները անդրադարձան Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի որդու ծծնդին: Որոշ ժամանակ անց նույնիսկ լուսանկարներ հայտնվեցին, որտեղ Կաբաևան իր տղայի հետ էր: Իսկ 2013-ին « New York Post»-ը հաղորդեց, որ 29 -ամյա Կաբաևան Պուտինին աղջիկ է պարգևել:
4. Լիբիայի նախկին բռնակալ Մուամար Քադաֆին հայտնի էր իր կանանցով, բայց նա իր կյանքում ուներ մի ճակատագրական կին, ում ոչ մի հարեմի հետ չէր փոխի: Այս կնոջ մասին առաջին անգամ հրապարակվեց սկանդալային ճանաչում ունեցող WikiLeaks կայքում, որտեղ ասվում էր, որ Քադաֆիի վրա մեծ ազդեցություն է թողել շքեզ շիկահեր 38-ամյա ուկրաինուհի բուժքույր Գալինա Կոլոտնիցկայան: Նա համարվում էր Լիբիայի առաջնորդի համար առաջին սիրուհին: Ըստ շրջանառվող լուրերի' Քադաֆին ոչ մի ուղևորություն չէր իրականացնում' առանց ուկրաինուհու, քանի որ միայն նա գիտեր առաջնորդի սրտի «ճիշտ ճանապարհը»:
5.Բելառուսի նախագահ Ալեքսանր Լուկաշենկոյի ամենազդեցիկ սիրուհին համարվում էր բժշկուհի Իրինա Աբելսկայան: 1990-ից մինչև 1994 թթ նա աշխատում էր որպես էնդոկրինոլոգ , իսկ 1994թ.-ին Իրինան դառնում է Լուկաշենկոյի անձնական բժիշկը: Տարիների ընթացքում Աբլեսկայան դառնում է Բելառուսի քաղաքականության մեջ ամենազդեցիկ կանանցից մեկը:
6.Պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ այդքան օրինակելի ամուսին է, որքան հանրությանը ներկայացվնում է: Նա առնվազն մեկ անգան դավաճանել է իր կնոջը՝ Միշել Օբամային: Ամերիկյան ԶԼՄ-ները բացառիկ հարցազրույց են վերցրել Բարաք Օբամայի վարորդից, ով պնդում էր, որ նախագահը գաղտնի հանդիպում էր իր օգնականի՝ 29-ամյա Վերա Բեյկերի հետ: