Life.panorama.am-ը գրում է.

 

Դեռ անտիկ շրջանում պսակադրվելիս մարդիկ մատանիներ են փոխանակել, որը հաստատել է օրինական ամուսնությունը և համատեղ կյանքի սկիզբ ազդարարել: Մատանիների հետ շատ հավատալիքներ կան կապված, որոնց մեծ մասը հասել է մինչ մեր օրերը:

Ավանդաբար աղջկա համար մատանին ընտրում է փեսացուն, իսկ փեսացուի համար' հարսնացուն: Սակայն երբեմն պատահում է, որ ժամանակակից հարսնացուները նույնպես մասնակցում են մատանի գնելու արարողությանը, քանի որ այն ոչ միայն ոսկե իր է, այլև նոր կյանքի սկիզբ:

Ամուսնական մատանին պետք է միանման լինի: Այն չի կարելի օտար մարդու ձեռքը տալ, առավել ևս փորձելու նպատակով: Ըստ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքների' այդ քայլով կքայքայվի ընտանեկան երջանկությունը: Մերժել չկարողանալու դեպքում նախ մատանին դրեք ինչ-որ մի տեղ, որտեղից հնարավոր կլինի վերցնել: Ձեռքից ձեռք մի փոխանցեք:

Մատանին պետք է լինի հասարակ, հարթ, որպեսզի նորապսակների կյանքը նույնպես հարթ ընթանա' առանց խոչընդոտների: Ինչքան քաշով ծանր լինի մատանին, այնքան հարուստ և ներդաշնակ կլինի ամուսնությունը:

Ծնողների մատանիներով ամուսնությունը ծնողների ընտանեկան կյանքի կրկնություն է ենթադրում:

 

Շարունակությունը՝ այստեղ: