Երգչուհի Սոնա Ռուբենյանը երեկ նշել է ծննդյան 20-ամյակը: «Սիրո կամուրջ» մյուզիքլի գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորող Սոնայի հեբելյանական տարեդարձը կեսգիշերին ընկերների մատուցած անակնկալով է սկսվել:
«Անակնկալի մտահղացումը քույրիկինս էր. նա իմ դասընկերների և կուրսընկերների հետ որոշել էր տոն դարձնել օրս: Կեսգիշերին քնած էի, երբ ինձ արթնացրեցին ու տարան մեր հյուրասենյակ. լույսերն անջատված էին, իսկ վառվելուց հետո տեսա ընկերներիս, ովքեր երգում էին ինձ համար: Դա իսկապես մեծ անակնկալ էր. կյանքիս լավագույն ու հաճելի պահերից մեկն էր»,-նշեց Սոնան, ով չմոռացավ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընտանիքի անդամներին, ընկերներին ու բոլոր շնորհավորողներին, ովքեր իր օրը վերածել են իսկական տոնի:
Շարունակությունը՝ այստեղ: