Դանիա
Մեքենայի շարժիչը միացնելուց առաջ վարորդը պարտավոր է ստուգել լուսարձակները, արգելակը, ազդանշանը: Բացի դրանից, անպայման պետք է մենքնենան ստուգի դրսից' համոզվելու համար, որ ավտոմեքենայի տակ երեխա չկա:
Եթ մայրուղու վրա ձին վախենում է արագ սլացող մեքենայից, ապա վարորդը պարտավոր է «աջ քաշել» և սպասել մինչև ձին կհանգստանա: Եթե ձին շարունակում է նյարդայնանալ, ապա վարորդը պետք է ինչ-որ բանով ծածկի մեքենան, որպեսզի ձին հանգստանա:
Բանտից փախնելու փորձը հանցագործություն չի համարվում: Իսկ եթե փախնելուց հանցագործը բռնվում է, նա պարզապես շարունակում է կալանքը:
Ավտոմեքենա վարելիս լուսարձակները պետք է անպայման միացված լինեն, որպեսզի տարբերվեն կանգնած մեքենաներից:
Հարավային Կորեա
Ճանապարհային ոստիկանները պարտավոր են զեկուցել բոլոր կաշառքների մասին, որոնք ստացել են վարորդներից:
Թայլանդ
Դուք կտուգանվեք 600 դոլարով եթե նկատեն, որ մայթին մաստակ եք նետել: Իսկ եթե ձեզ մոտ չգտնվի տուգանքի համար նախատեսված գումարը, ապա դուք կհայտնվեք ճաղավանդակից այն կողմ:
Կանադա
Յուրաքանչյուր 5-րդ երգ, որը հնչում է կանդական ռադիոներով, պետք է կատարի անպայման կանադայի քաղաքացի: Այդ է պատճառը, որ Սելին Դիոնի և Բրայան Ադամսի երգերը ամանահաճախն են հնչում կանդական ռադիոալիքներով:
50 սենտանոց ապրանքի համար վճարելուց արգելվում է վճարումը կատարել 50 հատ 1 սենտանոցով:
Արգելվում է պետության տարածքում առանց թույլտվության հրթիռները դեպի տիեզերք ուղարկելը:
Չինաստան
Ջրում խեղդվող մարդուն փրկելը արգելված է: Քանի որ, յուրքանչյուր մարդ ունի իր կանխորոշված ճակատագիրը:
Որպեսզի ուսանողին թույլ տան հաճախել քոլեջ, նա պետք է լինի խելացի:
ԱՄՆ
Արիզոնա նահանգում ուղտերի որսը արգելվում է:
Լոս-Անջելեսում արգելվում է լիզել գորտերին:
Մոբիլ քաղաքում կանանց արգելված է բարձրակրունկ կոշիկներ հագնելը:
Միչեգան քաղաքում արգելված է ութոտնուկի վրայով քայլելը:
Հյուսիսային Կարոլինայի նահանգում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները չեն կարող ունենալ գործնական հանդիպում, եթե նրանք կրում են միևնույն հագուստը:
Մեմֆիսե քաղաքում մուրացկանները պետք է կառավարությունից լիցենզիա ստանան, որի արժեքը 10 դոլար է:
Արևմտյան Վերջինիայում աշակերտներն իրավունք չունեն դասի գնալ, եթե առավոտյան սոխ են կերել:
Մոնտանայում կինը կկանգնի քրեկան պատասխանատվության առջև, եթե բացի ամուսնու նամակը կամ ծանրոցը:
Վաշինգտոն. եթե դուք քաղաք եք գալիս հանցագործություն կատարելու նպատակով, անպայման քաղաք մտնելուն պես հայտնեք այդ մասին ոստիկանությանը:
Բիկոնսֆիլդ
Եթե ձեր նորակառույց առանձնատունը ներկելիս դուք օգտագործեք երկուսից ավելի գույն, ապա դուք կկանգնեք դատարանի առջև և ամենայն խստությամբ կպատժվեք սույն օրենքը խաղտելու համար:
Էդմոնտոն
Բոլոր հեծանվորդները աջ կամ ձախ գնալու դեպքում պարտավոր են ձեռքով ցույց տալ իրենց ուղղությունը: Այդ քաղաքի մեկ այլ օրենք արգելում է հեծանիվ վարելուց ձեռքերը ղեկից հեռացնել:
Ալբերտա
Բանտից ազատվելուց հետո, ըստ օրենքի, պետությունը պարտավոր է նախկին բանտարկյալին տալ ձի և լիցքավորված ատրճանակ, իսկ բանտարկյալը պարտավորված է մեկ ժամվա ընթացքում իր ձիով և լիցքավորված ատրճանակով լքել քաղաքը:
Ուոտերբերի
Վարսավիրներին և կոսմետոլոգներին արգելվում է հաճախորդի հետ աշխատելիս հեղուկի փոխարեն օգտագործել սեփական թուքը:
Չիկագո
Կենդանիներին նույնպես կարող են բանտ նստեցնել: Կապիկը սուպերմարկետից գողություն անելու համար 5 օր անցկացնում է բանտում:
Ջոլետ
Կնոջը կարող են ձերբակալել, խանութում հինգից ավելի շոր փորձելու և ոչինչ չգնելու համար:
Կենիլվորտ
Աքլորները, որոնք պատրաստվում են « ծուղ-րու-ղու» անել, պարտավոր են բնակելի տներից հեռանալ 100 մետր, իսկ հավերը 85 մետր:
Ռամֆորդ
Վարձով բնակվողներին արգելված է կծել տանտիրոջը:
Պոլդինգ
Ոստիկանը իրավունք ունի կծելու շանը, որպեսզի շունը ձայնը կտրի:
Ռասին
Քնած հրշեջներին արդնացնելը արգելվում է, որովհետև կվախենան:
Չիկո
Քաղաքի տարածքում միջուկային զենք կիրառելու համար դուք կարող եք տուգանվել 500 դոլարի չափով:
Հոլլիվուդ
Հոլլիվուդի փողոցներով արգելվում է քշել 200-ից ավելի ոչխար:
Լոս-Անջելես
Արգելվում է երկու երեխային լողացնել մեկ լոգարանում:
Չի կարելի դատարանում վկայություն տալուց արտասվել:
Կոննեկտիկուտ
Ոստիկանությունն իրավունք չունի կանգնեցնել ձեզ, եթե դուք հեծանվով գերազանցում եք 100 կմ/ժ արագությունը:
Թթու վարունգը պիտի լինի պինդ: Եթե նա լխկած է, ուրեմն արդեն թթու վարունգ չի կարող համարվել:
Դելավեր
Արգելված է ձեր սեփական պրոթեզը գրավ դնել:
Ինդիանա
Պահածոյացված բանկաներն արգելվում են բացել հրազենի օգնությամբ:
Քաղաքացիներին արգելվում է սխտոր ուտելուց հետո 4 ժամվա ընթացքում լինել հասարակական վայրերում կամ օգտվել քաղաքային տրանսպորտից:
Այովա
Ըստ օրենքի համբույրը չպետք է տևի 5 րոպեից ավել: Կրքերի մեծ չափաբաժինը կարող է վերածվել անկողնային տեսարանների:
Մի ձեռք ունեցող դաշնակահարները պարտավոր են նվագել անվճար:
Մասսաչուսետս
Հանգուցյալի հոգեհանգստի, քառասունքի կամ մահվան տարելիցի ժամանակ ներկաներին արգելվում է ուտել 3 համբուրգերից ավելի: Ախորժակի առկայությունը անհարգալից վերաբերմունք է հանգուցյալի հիշաըակի հանդեպ և կարող է վիրավորել հանգուցյալի հարազատներին:
Նյու-Ջերսի
Ոստիկանին «թարս նայելու» համար դուք կարող եք ձերբակալվել:
Պենսիլվանիա
Մաքրության մասին հատուկ օրենքը արգելում է տնային տնտեսուհիներին իրենց տան փոշին ու կեղտը գորգերի կամ կահույքի տակ պահելը:
Տեննեսի
Կանանց արգելվում է մեքենա վարել, բացառությամբ այն դեպքերի, եթե ավտոմեքենայի առջևից վազում կամ քայլում է կարմիր դրոշակով տղամարդ և զգուշացնում է անցորդներին մոտեցող հնարավոր վտանգի մասին:
Տեխաս
Արգելվում է ուրիշի կովերին կթելը և նրանց վրա ներկով նկարելը:
«Բրիտանկա» հանրագիտարանը արգելված է, քանի որ այնտեղ կա տնային պայմաններում գարեջուր պատրաստելու բաղադրատոմսը:
Վաշինգտոն
Արգելված է ցույց տալ, որ քո ծնողները հարուստ են: