Իվետա Մուկուչյանի համար 2013 թվականը լի էր ճամփորդություններով ու համերգներով: Երգչուհին տարեվերջին մի քանի օրով կրկին Երեւանում է, ինչպես պատմել է BRAVO.am-ին' ամանորյա ծրագրերին եւ այլ մի շարք նկարահանումների մասնակցելու նպատակով:
Ի դեպ, նա այսօր երեկոյան “Feels Like Making Love to an Alien” երգի պրեմիերայով հանդես կգա “Դար 21”-ի ամենամյա մրցանակաբաշխությանը: Ինչպես դիջեյ Սերժոյի հետ համատեղ ստեղծած նախորդ գործերը, այս մեկը եւս ակումբային ռիթմերով է. “Այն հայ հանդիսատեսի համար է, կարելի է ասել' “I’m Fallin”-ի հասուն շարունակությունն է: Մեր ընկերները, որոնք առաջինն են լսել, մեղեդին հավանել են: Երգի թեման սերն է, նկարագրվում է, թե ինչպես եմ սիրահարվում երգին: Քանի որ ես ու Սերժոն երաժշտական նույն ճաշակն ունենք, այս երգով ներկայացնում ենք էլեկտրոնային ռիթմերի հուզական ազդեցությունը մեզ վրա”:
Շարունակությունը` այստեղ: