Aysor.am-ի օրվա հյուրը երգչուհի, Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն է, ով 1991 թվականից, երբ ընդամենը 5 տարեկան էր, ապրում և ստեղծագործում է Գերմանիայի Դաշնությունում: Նրա անունը հայ հասարակությանն առավել հայտնի դարձավ 2009 թվականին, երբ երիտասարդ երգչուհին վերադարձավ հայրենիք՝ մասնակցելու երաժշտական «Հայ սուպերսթար» նախագծին:

 

Շատերի կարծիքով՝ հպարտ ու անհանդուրժող, շատերի համար՝ կամակոր, խենթուխելառ Իվետա Մուկուչյանն այդ օրից ի վեր համալրել է ցանկալի հայ հարսնացուների շարքը:

 

 

-Իվետա, Ձեր մասնակցությամբ Եվրատեսիլն արդեն պատմություն է: Հետ հայացք գցելով՝ եվրատեսիլյան սպասելիքները որքանո՞վ արդարացան: Ի՞նչ տվեց Ձեզ այս մասնակցությունը:


-Ավելին, քան արդարացված են: Եվրատեսիլից առաջ ես երբեք չէի պատկերացնի, որ կունենամ այսպիսի հաղթած զգացողություն այն դեպքում, երբ իրականում չեմ հաղթել: Դա առաջին հերթին մեր հայրենակիցների վերաբերմունքի շնորհիվ է: Ես ուղղակի հիացած եմ:

 

-Ճանաչվել եք Եվրատեսիլ-2016-ի լավագույն երգչուհի: Արդյունքը նկատելի՞ է թեկուզ նոր առաջարկներ, համագործակցություններ տեսքով:


-200 մլն հեռուստադիտող լսում է քո կատարումը, մրցույթից հետո ստանում ես այսպիսի վերաբերմունք, իսկ դա ավելին քան հաճելի է: Դրսից առաջարկներ, իհարկե, կան: Թե որքանով համագործակցությունը կստացվի, ժամանակը ցույց կտա: Բայց կարող եմ ասել, որ շատ պրոֆեսինալ և ճանաչված պրոդյուսերների կողմից մեծ հարգանք եմ վայելում, որն իրականում ավելին է, քան՝ հաղթանակը:...

 

-Արտիստների անձնական կյանքը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Դուք էլ, բնականաբար, բացառություն չեք: Ձեզ բազում սիրավեպեր են վերագրում… Իրականում, Ձեր կյանքում կա՞ այն միակը:


-Թերևս, ինձ ամենահաճախ տրվող հարցը… Դեռ նորություն չունեմ, որով կարող եմ կիսվել երկրպագուներիս հետ: Դեմ չեմ լինի, եթե հայտնվի այդ միակը (ծիծաղում է):

 

-Ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին մտածո՞ւմ եք, թե՞ առաջին տեղում շարունակում է մնալ կարիերան:


-Ես շարունակում եմ գործունեությունս, քանի որ դեռ չկա այդ միակը: Եթե մեկը հայտնվի ու կարողանա փոխել մոտեցումներս ու մտածելակերպս, միայն ուրախ կլինեմ և կշնորհավորեմ նրան:

 

-Որտե՞ղ եք տեսնում Ձեր ապագան' Հայաստանո՞ւմ, թե՞ Գերմանիայում:


-Ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ: Ես ինձ ամբողջ աշխարհում զգում եմ այնպես, կարծես, իմ սեփական տանն եմ: Այս պահին որևէ կոնկրետ տեղ չեմ կարող ասել, նոր հեռուներ եմ փնտրում:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: