Ըստ հետազոտողների՝ շաֆրանի հյութամզվածքը բարերար ազդեցություն ունի տեսողության սրության վրա:
Գիտնականները հետազոտություններ են իրականացրել, որի ընթացքում մասնակիցների մի մասը ստացել է շաֆրանի պարունակությամբ հաբեր, իսկ մյուս մասը երեք ամսվա ընթացքում պլացեբո է ընդունել: Փորձի ավարտին բոլոր փորձարկվողների մոտ ստուգել են տեսողության սրությունը:
Պարզվել է, որ փորձի այն մասնակիցների մոտ, ովքեր շաֆրանով հաբեր էին ընդունել, գրանցվել է տեսողության սրության էական լավացում: Ոմանք կարողացել են կարդալ իրենց սովորական տեսողությունից երկու-երեք տող ներքև, իսկ ոմանց մոտ էլ վերադարձել է 100%-անոց տեսողությունը: