Պարզվում է՝ գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանել քաղցկեղից: Գիտնականները հավաստում են, որ ամբողջ խնդիրը կարոտինիդների մեջ է:
Կարոտինիդները հակաօքսիդանտների խումբ են, որոնք առկա են նաև դդումի մեջ:
Հակաօքսիդանտներ կարելի է գտնել մուգ կանաչ բանջարեղեններում, օրինակ, բրոկոլիի, կանաչ լոբու և կանաչ ոլոռի մեջ: Այս միացությունները կօգնեն թոքերի քաղցկեղի դեմ պայքարում:
Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և քաղցկեղը, հարուցվում են ԴՆԹ-ի, սպիտակուցների և ճարպերի թթվածնային վնասվածքով: Բացահայտվել է, որ կարոտինոիդները, ներառյալ բետա-կարոտինը, ալֆա-կարոտինը և լիկոպինը, արգելակում են այդ վնասը: