Esem.am-ը գրում է.
Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը որոշել է բարեգործությամբ զբաղվել: Մեզ հետ զրույցում, Անկան ասաց, որ այն վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին. «Ուզում եմ հանդես գալ բարեգործական աշխատանքներով, թե ինչպես' կիմանաք 2014 թվականին, քանի որ դա շատ ժամանակատար աշխատանք է և պետք է լուրջ մոտենալ դրան»:
Ի դեպ, պլաստիկ վիրահատության դիմած հայ հայտնիների շարքերը համալրվել է ևս մեկով. ռադիոհաղորդավարուհին վիրահատել է քիթը: «Արդեն քսան օր է, ինչ վիրահատել եմ, բայց շարունակում եմ աշխատել. դեռ բավականին ուռած է, բայց սիրուն, փոքր քիթիկ է դարձել»,- մեզ հետ զրույցում ասաց Անկան:
Հաղորդավարուհու փոխանցմամբ' բացի արտաքին գեղեցկությունը, նաև առողջական խնդիրներն են վիրահատության պատճառ դարձել. «Ամեն բան շատ հապճեպ ստացվեց: Ինչպես գրեթե բոլորը, ես էլ էի փոքր ժամանակ ընկել ու քթիս միջնապատը վնասված էր: Վերջին շրջանում առողջական խնդիրներ ունեի, ճնշման տատանում: Մեկ օրում որոշեցի, ու գնացի վիրահատության»:
Շարունակությունը՝ այստեղ: