Բրազիլացի հեռուստահաղորդավար և դերասանուհին, որն այժմ ապրում է Լոս Անջելեսում, ավելի քան կես միլիոն դոլար է ծախսել պլաստիկ վիրաբուժության վրա, որպեսզի դառնա հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանի նման։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Իդեալին մոտենալու համար 27-ամյա Ջենիֆեր Պամպլոնան իրականացրել է 20 պլաստիկ վիրահատություն. նա ութ անգամ մեծացրել է ազդրերն ու հետույքը, հեռացրել ութ կողոսկրեր, տեղադրել է կրծքի և այտերի իմպլանտներ: Նաև աղջիկը մի քանի անգամ վիրահատել է քիթը և կատարել լիպոսակցիա, իսկ բացի այդ՝ երեսի մաշկի ձգում և ատամների երեսպատում։
Սակայն շրթունքները մեծացնելուց հետո Ջենիֆերի մոտ ալերգիա է սկսվել, բացի այն, որ նա չի ստացել ցանկալի արդյունքը, նա նաև խորը սթրեսի մեջ է ընկել, և իր խոսքով՝ փչացրել է շուրթերի ձևը։
Այնուհետև Ջենիֆերը նորից դիմել է մասնագետներին՝ այս անգամ ֆիլերները հեռացնելու համար։ Սակայն անգամ շտկումից հետո աղջկա բերանը դադարել է իրեն դուր գալ։