Life.panorama.am-ը գրում է.

 

Ով չգիտի հայտնի խոսքը' «Կանանց լավագույն ընկերները ադամանդներն են», սակայն այն ադամանդները, որոնք կներկայացնենք ստորև, իրենց կարող են թույլ տալ միայն միլիոնատերները:

 

15. Ադամանդով մատանի, 19,72 կարատ, 1.200.000 ԱՄՆ դոլար

Tiffany ոսկերչական տան մատանին Հռոմի աճուրդի տանը վաճառվել է 1.2 մլն դոլարով: Այն ժամանակին պատկանել է Դորիս Դյուկին' ծխախոտային մագնատի ժառանգին, ով մահացել էր 1993 թվականին:

 

14. «Ֆենիքս» կարմիր ադամանդ, 1,56 կարատ, 2.000.000 ԱՄՆ դոլար

Կարմիր ադամանդ աշխարհում շատ քիչ է հանդիպում: «Ֆենիքս» ադամանդը կարմիր ադամանդների մեջ ամենախոշորն է: Այն հայտնաբերվել էր Արևմտյան Ավստրալիայում:

 

13. Անբասիր ադամանդ, 103,83 կարատ, 6.000.000 ԱՄՆ դոլար

Այն Sotheby's աճուրդի տանը երբևէ վաճառված ամենամեծ ադամանդն է:

 

12. «Աննենբերգ» ադամանդ, 32,01 կարատ, 7.700.000 ԱՄՆ դոլար

Մարգարտի ձևով երկու ադամանդները (1,5 և 1,61 կարատ) զարդարել են մատանին, որը վաճառվել է 7.700.000 դոլարով:

 

11. Սպիտակ ադամանդով մատանի, 52,82 կարատ, 8.553.345 ԱՄՆ դոլար

Թանկարժեք զարդը Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը վաճառքի էր հանվել 2010 թվականի ապրիլի 12-ին: Մեկ ամիս անց այն վերը նշված գնով վաճառվել է Ժնևում:

 

10. Beau de Sancy ադամանդ, 35 կարատ, 9.700.000 ԱՄՆ դոլար

Տանձաձև ադամանդը ժամանակին պատկանել է Պրուսիայի, Նիդերլանդների, Անգլիայի և Ֆրանսիայի թագավորական ընտանիքներին: Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին 1610 թվականի այն կրել է իր թագին: Ադամանդը, որը Եվրոպայի 400-ամյա պատմության վկան է, վաճառվել է 2012 թվականի մայիսին Ժնևում:

 

 

Շարունակությունը` այստեղ: