Life.panorama.am-ը գրում է.

 

Նորաձևության տենդենցները հանգեցրել են նրան, որ ժամանակակից կինը ցանկացած պահի կարող իրեն թույլ տալ այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին նա ուզում է կամ իրեն պատկերացնում է: Արդեն վաղուց ոչ ոքի չես զարմացնի սպորտային ոճով երեկոյան հագուստով: Սակայն ինչպես էլ փոխվի նորաձևությունը, կան մի քանի տաբուներ (արգելքներ), որոնք անտեսելու դեպքում դեպի կատարելագործություն տանող ճանապարհը փակ կլինի:

 

Անխնամ ձեռքեր

Իրեն հարգող ցանկացած կին պետք է հետևի իր ձեռքերին: Եղունգները պետք է կոկիկ լինեն, հավասար երկարության, մաքուր: Մանիկյուրը նույնպես պետք է լինի կոկիկ քսված և հավասար: Ցանկալի է, որ լաքի գույնը համապատասխանի հագուստի հետ: Բացի այդ, պետք է ժամանակին հանել այն և նորը քսել:

 

Անփույթ հոնքեր

Իր անզուգական աչքերի վրա ուշադրություն շեղելու համար կինը օգտագործում է երկարացնող և խտացնող սևաներկ, գույնզգույն ստվերաներկեր և այլն: Սակայն, չգիտես ինչու, մոռանում են որ իրականում աչքերն ավելի արտահայտիչ են դարձնում հոնքերը: Դրանք միշտ պետք է լինեն կոկիկ, անհրաժեշտության դեպքում ուղղվեն կոսմետիկ մատիտով: Ավելորդ մազերն անթույլատրելի են:

 

Ավելորդ մազեր

Պարզվել է, որ տղամարդիկ կանանց տեսնելիս առաջին հերթին նայում են ոտքերին, այդ պատճառով ավելորդ մազերն անթույլատրելի են: Որպեսզի ոտքերի մաշկն ավելի հարթ և հմայիչ լինի, անհրաժեշտ է պարբերաբար էպիլացիայի գնալ:

 

 Շարունակությունը` այստեղ: