Cosmo.am-ը գրում է.
Մեր հարցումը շատ անսպասելի արդյունքներ տվեց: «Ի՞նչ կցանկանայիք իմանալ կանանց մասին» հարցին ստացանք շատ տարբեր պատասխաններ, մի մասը' զվարճալի, մի մասն' առնվազն տարօրինակ:
«Եթե կանայք պնդում են, որ բոլոր տղամարդիկ նույնն են, ապա ինչո՞ւ են ողջ կյանքը ծախսում իրենց միակին գտնելու համար»:
Կ., 21 տ.
«Ո՞րն է գուլպայի և զուգագուլպայի տարբերությունը»:
Շ., 27 տ.
«Երբ առաջին անգամ լսեցի լաբիապլաստիկայի մասին, որոշեցի ավելի մանրամասն ծանոթանալ այդ թեմային և փնտրեցի Google-ում: Հիշում եմ, թե ինչ անհարմար էի ինձ զգում այդ բառը տպելիս»:
Ա., 29 տ.
«Քանի՞ ժամադրությունից հետո արժե բարձրացնել անալ սեքսի հարցը»:
Ա., 22 տ.
«Ինչո՞ւ են աղջիկներին հետաքրքրում սոցիալական կայքերը, և արդյո՞ք տղաներն այդ առիթով մտահոգվելու պատճառ ունեն»:
Կ., 25 տ.