1. Մենք երբեք չենք հեռանում այն կանանցից, որոնց կողքին լինելը մեզ հաճելի է , իսկ նրանք, ովքեր մեր կյանքում էտապային են, հեռանում ենք, բայց ոչ միանգամից:
2. Մեզանից շատերը կարող է և լվանալ և ճաշ պատրաստել և տուն մաքրել և կանանց օգնությունը այս հարցերում մեզ այնքնան էլ հարկավոր չէ, մանավադ, որ ստիպված ենք հաճախ նրանց փնթփնթոցները լսել:
3. Մենք չենք վախենում ուժեղ կանացից, պարզապես նրանք մեզ դուր չեն գալիս այնպես, ինչպես ձեզ' թույլ տղամարդիկ:
4. Ուժեղ տղամարդ և թույլ կին զույգ հաճախ է հանդիպում և այն դասական զույգի օրինակ է :
5. Աղջիկը, որը գոռում է մատուցողի վրա, չի կարող տղամարդու մոտ հիացմունք առաջացնել, ավելին տղամարդը նրանից հիասթափվում է, նույնիսկսկսում է զզվել նրանից, ինչքան էլ նա արտաքնապես գեղեցիկ լինի:
6. Երբեմն մենք իսկապես գիտենք ինչ ենք անում, եթե նույնիսկ դուք'կանայքդ, դա չեք ուզում ընդունել:
7. Մեզանից յուրաքանչյուրը կնոջ մեջ գնահատում է կնոջ հասանելիությունը, սակայն նա պետք է հասանելի լինի միայն մեկի համար:
8. Եթե ռեստորանում մենք նայում ենք ինչ-որ աղջկա, ժպտում, դա դեռ ոչինչ չի նշանակում, ասեմ ավելին, մենք կարող ենք խոսել կատակել նրա հետ, պետք չի դրան ևս վատ վերաբերել, մեր բնույթն է այդպիսին:
9. Մենք էլ ենք երբեմն ձեր ասած կատակների վրա ծիծաղում( միայն դուք չեք), եթե անգամ դրանք ամենևին էլ կատակի նման չեն, պարզապես, որ ձեզ չնեղացնենք:
10. Եթե ձեզ թվում է, որ դիմահարդարմամբ կամ այլ միջոցներով հաջովել է թաքցնել ինչ-որ բան, ապա սխալվում եք մենք ամեն ինչ շատ լավ տեսնում ենք, մեզ կույրի տեղ պետք չէ դնել: