Երգիչ Արմոն երեկ նշել է ծննդյան տոնը. նա դարձավ 31 տարեկան: Ամուսնացած տղամարդու կարգավիճակում առաջին անգամ տարեդարձը նշող երգիչը ESem.am-ի հետ խոսեց կնոջ անակնկալի, խնջույքի և երազանքի մասին:
«Այս տարի ծննդյանս օրը շատ էր տարբերվում նախորդներից. կողքիս էր սիրելիս' Անին, ով օրս տոնի վերածեց: Ուղիղ կեսգիշերին առաջինը հենց ինքը շնորհավորեց: Ինձ համար հաճելի անակնկալ էր պատրաստել. ննջասենյակի պատերն ու առաստաղը զարդարել էր մեր լուսանկարներով. ամեն ինչ շատ սիրուն էր»,- ասաց Արմոն, ում հավաստմամբ' կնոջ անակնկալն այսքանով չի սահմանափակվել. վերջինս ամուսնու համար Ֆրանսիայից նվեր է պատվիրել, այն այժմ ճանապահին է, թե ինչ, դեռ չի բարձրաձայնել' անակնկալը չփչացնելու համար:
Շարունակությունը` այստեղ: