«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որն օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել, ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել ու պատասխանել հետեւորդների հացրերին։
Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Լուսինեն նշել է, թե ում է ավելի նման նորածին որդին՝ Ալեքը՝ մայրիկին, թե հայրիկին։ «Կարծիքները հավասար կիսվում են։ Կարծում եմ՝ դեռ շատ շուտ է նմանեցնել մեկին։ Ամեն օր փոխվում է»։ Ի պատասխան հարցերից մեկի՝ Լուսինեն նշել է,որ Հայաստանը շատ է կարոտել եւ շուտով կվերադառնա։ Ի դեպ, բացի հարցերից՝ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Լուսինեին։