Life.panorama.am-ը գրում է.

 

Կորել է Լեոնարդո Դի Կապրիո խորթ եղբայրը' Ադամ Ֆարերը:

42-ամյա Ադամ Ֆարերը խնդիրներ ուներ օրենքի հետ: Նա բազմաթիվ անգամ պատախանատվության է ենթաքրկվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, արգելված դեղամիջոցներ պահելու, բռնություն կիրառելու համար: Արդեն մեկ ամիս է, ինչ նրա մասին որևէ տեղեկություն չկա:

Լեոնարդոն և Ադամը միասին են մեծացել, երբ Լեոյի մայրը ամուսնացել է Ադամի հոր հետ: Եղբայրները մտերիմ են եղել, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերություններում սառնություն էր նկատվում: