Tert.am-ը գրում է.

 

Հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսն ամուսնանում է երրորդ անգամ: Այս անգամ երգչուհու ընտրյալը փաստաբան է՝ Դևիդ Լուկադոն, ում հետ նա հանդիպում է արդեն մի քանի ամիս:

Ինչպես գրում է all-stars.su կայքը՝ երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ընտանիքների հետ: Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալաներով՝ նրանց հարսանիքը տեղի կունենա Հավայան կղզիներում:

Առաջին անգամ երգչուհին ամուսնացել է 2004-ին՝ Լաս Վեգասում, իր մանկության ընկերոջ հետ և բաժանվել երկու օր անց: Երկրորդ ամուսնուց Սփիրսը բաժանվել է 2006-ին: Այս ամուսնությունից երգչուհին երկու տղա ունի: