Life.panorama.am-ը գրում է.
Երբ խոսքը ոսկորների, մազերի և եղունգների ամրության մասին է, բոլորն անմիջապես հիշում են կալցիումի մասին, քանի որ վերջինիս առկայությունը շատ կարևոր է ամուր ոսկորների կառուցման, ինչպես նաև, ատամների, եղունգների ու մազերի ամրության և դիմադրողական համակարգի աշխատանքի լավացման հարցում: Հարկ է հաշվի առնել նաև այն, որ այնպիսի մթերքները, ինչպիսիք են նուշը, խնձորը, ճակնդեղը, նեխուրը, խաղողը, վարսակը, սոխը, ելակը և արևածաղկի սերմերն իրենց բաղադրության մեջ սիլիկատ են պարունակում, որի պակասն օրգանիզմում հարդիսանում է անքնության, մաշկի կնճռոտության, ջղագրգռության, մկանային ցավերի, փափուկ և փխրուն եղունգների, նոսրացող մազերի և մազաթափության պատճառ: