Երիտասարդ դերասան, ռեժիսոր Կարո Բալյանի բեմադրած ներկայացումներին ESem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Ռեժիսորի նոր' չորորդ ներկայացումն արդեն պատրաստ է:
Մարիամ Ղազանչյանի և Սամվել Դանիելյանի մասանկցությամբ «Զառանքցանք» ներկայացման գաղափարը ռեժիսորի մոտ ծնվել է Էժեն Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» պիեսն ընթերցելու ժամանակ: «Իոնեսկոյի «Զառանցանք երկուսով» պիեսը կարդալուց հասկացա, որ թեև նա բոլորովին այլ բանի մասին է գրել, տպավորություն է, որ դրանում արտացոլված է մեր օրերում տիրող իրավիճակը: Մոտ երեք ամիս է, ինչ սկսել ենք պատրաստվել ներկայացմանը: Կարծում եմ' այն հանդիսատեսի հավանությանը կարժանանա: Ճիշտ է, այն կենցաղային կոմեդիա չէ, բայց, կարծում եմ, բեմում տեղի ունեցող իրավիճակը պետք է հանդիսատեսին հոգեհարազատ լինի»,- նշեց բեմադրիչը:
Շարունակությունը` այստեղ: