Aysor.am-ը գրում է.

 

Արգենտինայում հղի փեսացուն, ով աղջիկ է ծնվել, սակայն այժմ իրեն ներկայացնում է որպես տղամարդ, ամուսնանում է տրանսեքսուալ հարսնացուի հետ:

Vesti.ru-ի փոխանցմամբ' 28-ամյա Կարեն Բրուսելարիոն ծանոթացել է ապագա ամուսնու՝ 26-ամյա Ալեքսիս Տաբորդայի հետ տրանսեքսուալների իրավունքների պաշտպանության միջոցառման ժամանակ:

Հարսանիքը տեղի է ունեցել Վիկտորիա քաղաքում: Այս զույգի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ չնայած հարսը և փեսան իրենց այլ սեռի ներկայացուցիչ են համարում, սակայն ոչ մի վիրահատության չեն ենթարկվել: Այսինքն՝ կենսաբանորեն «փեսացուն» պահպանել է հղիանալու իր կարողությունը:

Նշվում, որ զույգը նաև ցանկանում է ամուսնանալ կաթոլիկ եկեղեցում և համապատասխան նամակ է ուղարկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նրա թույլտվությունը ստանալու համար: