Կա՞ն, արդյոք, արդյունավետ միջոցներ աչքերի շուրջ ստվերների և այտուցվածության դեմ: Նախապես ասեմ, որ աշխատանքս համակարգչի հետ է կապված, և աչքերս հաճախ հոգնում են:

 

Կարող ես կրել պաշտպանիչ ակնոց, օգտագործել հանգստացնող կաթիլներ կամ չզլանալ ամեն երեկո դիմահարդարումը մաքրելուց հետո անել հետևյալ պրոցեդուրան. 10 րոպե խիտ թեյի լուծույթով բամբակե թրջոցներ դիր աչքերիդ կամ վերցրու սառույցի կտորներ, փաթաթիր դրանք գործվածքի մեջ և դիր աչքերիդ: Նույնը կարող ես անել կաթնաշոռի կամ քերած կարտոֆիլի և մանր կտրատած մաղադանոսի խառնուրդով: Որոշ ժամանակ փորձիր մաքրել աչքերի դիմահարդարումը բնական ձիթապտղի յուղով կամ մաշկը սառեցնող գնդիկավոր ապլիկատորներ օգտագործիր:

 

Ինչպե՞ս կարելի է մի քանի տոն բացել մուգ ներկված մազերի գույնը:

Մի միջոց կա, որը կոչվում է գունալվացում (смывка)։ Այս տեխնոլոգիայով մասնագետը հոսող ջրի տակ պերօքսիդով մազերի վրայից լվանում է ներկը: Նման եղանակով գունաբացում պետք է և կարելի է անել միմիայն պրոֆեսիոնալների մոտ՝ գեղեցկության սրահում: Մազերի որակը միանշանակ կընկնի, բայց ճիշտ խնամքի և պրոցեդուրան մի քանի անգամ կրկնելու դեպքում կունենաս ցանկալի արդյունք:

 

Շարունակությունը՝ այստեղ: