Դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ հիվանդության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից եւ մինչեւ 2013-ի նոյեմբերի 29-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք, որոնցից 228-ը' 2012-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

 

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս առողջ ապրելակերպի ջատագով դիջեյ Vakcina-ն գործընկերների աջակցությամբ կազմակերպել էր “No AIDS, Dance for Life” խորագրով միջոցառում: “Kami” ակումբի պատերին փակցված էին տեղեկատվական պաստառներ, ներկաները կրում էին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ կարմիր ժապավեններ:

 

Շարունակությունը՝ այստեղ: