Այս իրերը երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից:

Living romantically ♥ | via Tumblr

Բերետ

Ցանկացած տարիքի կին կարող է բերետ կրել: Այն կրել և կրում են բոլորը' ֆրանսիացի ուսանողուհիներից մինչև տարեց կանայք: Ինչ-որ մեկն այն մի փոքր կողքի գցած է կրում, ինչ-որ մեկն էլ սիրում է այն հակառակ կողմով կրել: Նախկինում բերետը զինվորական համազգեստի անբաժան մասն էր. ժամանակակից աղջիկները նույնքան հաջողությամբ այն կրում են առօրյա կյանքում:

This is your official cubbyhole

Նեղ տաբատ

Եվս մեկ իր, որ պետք է լինի ցանկացած աղջկա զգեստապահարանում: Այն կարելի է համադրել ամեն ինչի հետ' ստեղծելով ինչպես գրասենյակային տարբերակներ, այնպես էլ երեկոյան:

Champagne Showers

Մարգարտե շղթա

Պարտադիր չի «Մեծն Գեթսբի» ֆիլմի Դեյզիի պես պատվել մարգարտե շղթաներով. մեկ շարք մարգարիտը լրիվ հերիք է ցանկացած զգեստին էլեգանտ ռետրոշիկ հաղորդելու համար:

summer, i miss you - Bloglovin

Փոքրիկ սև զգեստ

Սա Կոկո Շանելի կտակն է ամբողջ աշխարհին: Փոքրիկ սև զգեստը հանճարեղ է իր պարզության մեջ և տեղին' ցանկացած իրավիճակի համար:

Tumblr

Կաշվե բաճկոն

Այն վաղուց դադարել է լինել միայն բայքերների և մետալիստների զգեստապահարանի մասնիկը: Այժմ կաշվե բաճկոն կարող են կրել նաև ամենահամեստ լեդիները:

Glitterland.

Բեժ գույնի կոշիկներ

Այս կոշիկները մրցակից չունեն: Դրանք տեսողականորեն երկարացնում են ոտքը, իսկ դրանց հետ համադրությունների քանակն անսահման է:

skirt | Tumblr

Մատիտ-կիսաշրջազգեստ

Սա գրասենյակային հագուստի լավագույն տարբերակն է: Իսկ եթե ինչ-որ էքստրեմալ և սուր բան եք ուզում, գնեք կաշվե մոդել: Նման կիսաշրջազգեստը կարելի է կրել միայն բարձրակրունկ կոշիկներով:

Brown Oversized Sweater

Ընդարձակ սվիտեր

Այս իրը կարելի է կրել լեգինսների հետ և չմտածել, թե ինչպիսի տեսք ունեք, քանի որ ոճային տեսքն արդեն իսկ ապահովված կլինի: