Ցուրտ եղանակները սկսել են, և մենք արդեն հասցրել ենք զգեստապահարանից հանել ոչ վառ գույնի հագուստները' օրինակ սև բաճկոնը կամ շագանակագույն վերարկուն: Կա կարծիք, որ մուգ գույնի հագուստ հագնելու ցանկությունը պաշտպանական ռեակցիա է ցրտի և խոնավության դեմ: Այլ կերպ ասած' օրգանիզմը փորձում է պահպանել պաշարները:
Բայց ժամանակն է մոռանալ այս թյուր կարծիքը: Պարզվում է' մուգ գույնի հագուստն իջեցնում է տոնուսը, ինչը հանգեցնում է ուժերի կորստի:
Տրամադրությունն ու իմունիտետը բարձրացնել կօգնեն միայն վառ գույները:
Այսօր նորաձև են ամենատարբեր գույները' կապույտը, կանաչը, ֆուկսիան: Եթե այս գույների բաճկոն ունենաք' ոչ մի կերպ չեք միաձուլվի ամբոխի հետ:
Զուսպ կերպարը նույնպես կարելի է «գունավորել»: Արեք դա աքսեսուարների օգնությամբ' դեղին պայուսակ, նարնջագույն շարֆ. անգամ ամենացուրտ եղանակին դուք ձեզ հետ ամառվա մի կտոր կունենաք:
Ձմեռային կերպարը կենդանացնելու գործում կօգնի նաև նորաձև պրինտը: Օրիգինալ կնայվի վարդագույն կամ մանուշակագույն շոտլանդական վանդակը, իսկ ծաղկավոր նախշերը չեն թողնի մոռացության տալ ամառային ջերմ օրերը:
Հիշե՛ք, որ կնոջ տրամադրությունն անմիջականորեն կախված է նրանից, թե ինչ է նա կրում, իսկ վառ գույները լավագույն դեղամիջոցն են աշնանային դեպրեսսիայի դեմ: