Կանադացի հոգեբանները կոչ են անում ազատվել զայրույթից և սթրեսից։ Ըստ նրանց տվյալների նման էմոցիները կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այդ խնդիրներն ավելի վառ կարող են դրսևորվել մեծահասակների մոտ։
Գիտնականներ Կարստեն Վրոշը և Ուտե Կունցմանը տեսություն են մշակել, որի համաձայն ցանկացած էմոցիա, որն ունենում է մարդը իր ողջ կյանքի ընթացքում, թողնում է իր հետքը։
Ըստ մասնագետների բացասական էմոցիաները ոչ միշտ են վնասակար։ Երբեմն նրանք օգնում են հաղթահարել դժվարությունները։ Սակայն ճնշված կարգավիճակի ձգձգումը կարող է դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ։
Այսպես մեծահասակների համար կուտակված խնդիրները կարող են դառնալ ֆիզիկական լուրջ խնդիրների պատճառ։
Մասնագետներն այսպիսի եզրահանգման են եկել հետազոտություն իրականացնելուց հետո։ Հետազոտությանը մասնակցել են 59-ից մինչև 93 տարեկան ավելի քան 200 կամավորներ։ Պարզվել է, որ IL-6 բորբոքային պիտակը զայրացած մարդկանց մոտ ավելի բարձր է եղել։
Գիտնականները զգուշացրել են, որ օրգանիզմում այսպիսի պիտակների մակարդակի բարձրացումը կարող է խրոնիկական կամ ուռուցքային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Ինչպես ընդգծել են բժիշկները՝ զայրույթը զգալիորեն թուլացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները։