Նոյեմբերի 30-ի գիշերը կյանքի 86-րդ տարում վախճանվել է Թատրոնի և Կինոյի դերասան, խորհրդային կինոյի հանրահայտ վարպետ Յուրի Յակովլևը: Այս մասին ասված է Վախթանգովի անվան թատրոնի պաշտոնական կայքում. գրում է ИТАР-ТАСС-ը:

Դերասանը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ուշագնացությունից հետո: Դերասանի մահվան պատճառը դեռևս չեն հայտնել:

Յակովլևը ծնվել է Մոսկվայում 1928-ին: 1952թ. սկսել է խաղալ Վախթանգովի անվան թատրոնում: Թատերական գործունեության 51 տարիների ընթացքում նա կերտել է 30 կերպար: Վերջին դերը, որը նա խաղացել էր, Անտոն Չեխովի «Ճայը» պիեսում Սորինի կերպարն էր: