Tert.am-ը գրում է.
Ռուս հայտնի աստղ Գրիգորի Լեպսը վաճառում է թայլանդական Պհուկետ քաղաքում գտնվող առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է LuxLux-ը՝ եռահարկ անշարժ գույքը մասնագետների կողմից գնահատվել է 1.9 միլիոն դոլար:
Առանձնատան հարևանությամբ տեղակայված են լողավազան, փոքրիկ այգի, խորոված պատրաստելու հարմարություններ և այլն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ տանը ներկայում ապրում են Գրիգորիի կինը և աղջիկը: