Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը ելույթ է ունեցել Սիրիայում՝ ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայում՝ կատարելով մի շարք հայտնի հիթեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Համերգի մեկնարկից առաջ Լեպսը հայտարարել է, որ կկատարի ամենահայտնի և ժողովրդի կողմից սիրված երգերը՝ ռուս զինծառայողներին ուրախացնելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց՝ այս տղաներին, որովհետև, ինքներդ հասկանում եք, շատ ենք ցանկանում, որպեսզի կորուստ չլինի, և նրանք բոլորը վերադառնան իրենց ընտանիքների, կանանց, քույրերի, եղբայրների, երեխաների մոտ»,- ասել է Լեպսը։